Նովոռոսիյսկում հրդեհ է բռնկվել Կիրիլլովսկայա ենթակայանում, ինչի հետևանքով 26 հազար մարդ մնացել է առանց հոսանքի, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։
Պաշտոնյայի խոսքով՝ հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Տեղի բնակիչները հայտնում են, որ գիշերը լսել են անօդաչու թռչող սարքերի ձայներ, գրում է Astra տելեգրամյան ալիքը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կրասնոդարի երկրամասում դրոնների թռիչքների մասին չի հաղորդել։