Ռադայի պատգամավորներին զգուշացրել են հրթիռակոծման վտանգի մասին, նիստը չեղարկվել է

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նիստ՝ երկրի նախագահի մասնակցությամբ, Կիև, 19-ը նոյեմբերի, 2024թ.

Ուկրաինայի պատգամավորներին խորհուրդ է տրվել այսօր խուսափել կառավարական հատվածից, Գերագույն Ռադայի նիստը չեղարկվել է, հաղորդում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պատգամավորները հաղորդագրություն են ստացել, որում նախազգուշացվում է կառավարական հատվածի հրթիռակոծման վտանգի մասին։

Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմը հարվածել է Սումիին, հաղորդվում է երկու զոհի, 12 վիրավորի մասինՈւկրաինան հարվածում է բրիտանական, Ռուսաստանը՝ միջմայրցամաքային հրթիռներովԻնչի դիմաց և ինչպես է Պուտինը պատրաստ գնալ հրադադարի․ Reuters