Մատչելիության հղումներ

Ուկրաինան հարվածում է բրիտանական, Ռուսաստանը՝ միջմայրցամաքային հրթիռներով


«Storm Shadow» թևավոր հրթիռը Փարիզի ցուցադրության ժամանակ, Ֆրանսիա, 19-ը հունիսի, 2023թ.
«Storm Shadow» թևավոր հրթիռը Փարիզի ցուցադրության ժամանակ, Ֆրանսիա, 19-ը հունիսի, 2023թ.

Ռուսաստանը հայտարարում է, թե հակաօդային պաշտպանության ուժերը երկու՝ ֆրանս-բրիտանական արտադրության Storm Shadow թևավոր հրթիռ են խոցել։ Թե որտեղ, և կան արդյոք զոհեր կամ ավերածություններ՝ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում։ Եթե հաստատվի, սա կդառնա առաջին դեպքը շուրջ 3 տարի առաջ սկսված պատերազմից ի վեր, երբ Ուկրաինան 250 կմ հեռահարությամբ հրթիռներ է կիրառել Ռուսաստանի տարածքի դեմ։

Մինչ այդ հաղորդվել էր, թե Սպիտակ տունն արտոնել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի դեմ, ինչից հետո Կիևն ամերիկյան ATACMS հրթիռներով Բրյանսկին էր հարվածել։

«Այս քայլերը կհանգեցնեն աղետալի հետևանքների», - նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակը, հավելելով,- «ԱՄՆ հեռացող վարչակազմը շարունակաբար «յուղ է լցնում» այս հակամարտության կրակի վրա՝ խոչընդոտելով դրա հանգուցալուծմանը»:

Կրեմլի այս սպառնալիքներից հետո՝ այսօր, ըստ Կիևի, Ռուսաստանը պատերազմի ընթացքում առաջին անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Տելեգրամ ալիքները գրում են, թե թիրախում էր Դնեպր քաղաքը։ Ի դեպ, այսօր, երբ այս մասին լրագրողները հարց են տվել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակին, Մարիա Զախարովան հենց ասուլիսի ընթացքում անհայտ անձից զանգ է ստացել՝ Ռուսաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին տեղեկությունները չմեկնաբանելու հրահանգով։

ՌԴ արտգործնախարարության խոսնակն ուղիղ եթերում զանգ է ստացել անհայտ անձից

ՌԴ արտգործնախարարության խոսնակն ուղիղ եթերում զանգ է ստացել անհայտ անձից
please wait

No media source currently available

0:00 0:00:12 0:00

Ավելի ուշ Զախարովան պարզաբանել է, թե իբր ասուլիսից առաջ էր այս հարցով դիմել փորձագետներից մեկին։ Արևմտյան լրատվամիջոցները, սակայն, չեն բացառում, որ տեսարանն իրականում բեմականացված էր։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ նպատակով։

Ռազմական փորձագետ Դավիթ Գեդելմանը՝ արևմտյան հեռահար հրթիռների կիրառման մասին

Հստակ է, սակայն, որ հակամարտությունը թեժանում է Միացյալ Նահանգներում նորընտիր նախագահի պաշտոնամուտից մոտ 2 ամիս առաջ։ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, թե մտադիր է օր առաջ կանգնեցնել պատերազմն ու կրճատել Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։

«Բայդենի վարչակազմը մինչև հեռանալը փորձում է ամրապնդել Կիևի դիրքերը Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններում»,- «Ազատությանն» ասել է ռազմական փորձագետ Դավիթ Գեդելմանը։

Ռազմական փորձագետ Դավիթ Գեդելմանը՝ արևմտյան հեռահար հրթիռների կիրառման մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:19 0:00

Բրիտանական Chatham House-ի փորձագետ Ջեյմս Նիքսը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

«Արևմտյան հեռահար հթիռների արտոնումը ուշացած որոշում է և քիչ բան կփոխի», -իր հերթին Reuters-ին ասել է բրիտանական Chatham House-ի Ռուսաստան-Եվրասիա ծրագրի տնօրեն Ջեյմս Նիքսը։

Բրիտանական Chatham House-ի փորձագետ Ջեյմս Նիքսը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:42 0:00

Տեղում սրվող լարվածության ֆոնին՝ երեկ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ մի քանի ժամով փակել էին Կիևի իրենց դեսպանատները՝ զգուշացնելով իրենց քաղաքացիներին ռուսական հուժկու հարվածների հնարավորության մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG