Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը պաշտպանության նախարարության հրամանատարական հենակետերից մեկում հանդիպում է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ։ Նրանք Պուտինին զեկուցել են «Կուրսկի մարզ ներխուժած հակառակորդի ուժերին հակազդեցության և նրանց ոչնչացնելու համար ձեռնարկվող միջոցների մասին», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Կրեմլի հրապարակած տեսանյութում երևում է, որ Պուտինին զեկուցում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
Ավելի ուշ Պուտինը նաև հեռախոսով լսել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող զորախմբերի հրամանատարների զեկույցները իրենց վստահված տարածքներում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թեժ մարտերն ու ռմբակոծությունները Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվում ենԿուրսկի մարզի ղեկավարի խորհրդականը Ռիլսկի բնակիչներին կոչ է արել հեռանալԿուրսկի մարզում ավելի քան 133 հազար մարդ է տարհանվել. նահանգապետ