Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայից հետո այցելել է Վիետնամ։
Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինն ասել է, որ Պուտինի թվով 5-րդ այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների ավանդական կապերին։
Նրա հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է էներգակիրների երկարաժամկետ մատակարարումներ իրականացնել Վիետնամ։
Պուտինի այցը Հանոյ կատարվում է երկու երկրների միջև «Բարեկամական հարաբերությունների հիմնական սկզբունքնրի մասին» պայմանագրի ստորագրման 30-ամյակի ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան և Փհենյանը ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել