Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա այցով կմեկնի Բելառուս, լրագրողներին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հրատապ խնդիրները, Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընկերության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային թեմաները», - նշված է հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Լուկաշենկոն բանակցում են Կրեմլում