Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ առ դեմ բանակցություններ են անցկացնում Կրեմլում։ Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հետ կապ ունեցող իշխանամետ տելեգրամյան ալիքը։
Երկու երկրների ղեկավարները նաև երեկ են երկարատև հանդիպում անցացրել:
Նշվում է, որ Լուկաշենկոն և Պուտինն այսօր կմասնակցեն Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառումներին ու կհանդիպեն անցած շաբաթ օրը Միջազգային տիեզերակայանից վերադարձած ռուս տիեզերագնաց Օլեգ Նովիցկու և Բելառուսի առաջին տիեզերագնաց Մարինա Վասիլևսկայայի հետ: