Վաղը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այլ մանրամասներ Կրեմլի ներկայացուցիչը չի հայտնել։
ՀՀ կառավարության մամլո ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր միայն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին վարչապետ Փաշինյանի մասնակցության մասին, ՌԴ-ի և ՀՀ-ի առաջնորդների հանդիպման մասին չէր հաղորդվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան