Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ում հայտարարել է, թե տեղեկություններ է ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների՝ ատոմակայանների և ենթակառուցվածքների վրա՝ դրանք էներգացանցից անջատելու համար:
Այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Զելենսկին նշել է, որ վերջերս «հետախուզության կողմից ևս մեկ անհանգստացնող զեկույց է ստացել», որի համաձայն Ռուսաստանը օգտագործում է արբանյակներ՝ Ուկրաինայի ատոմային ենթակառուցվածքների մասին պատկերներ և մանրամասն տեղեկություններ հավաքելու համար:
«Ցանկացած հրթիռային կամ անօդաչու սարքի հարված, էներգետիկ համակարգում ցանկացած լուրջ միջադեպ կարող է հանգեցնել միջուկային աղետի, և այդպիսի օր երբեք չպետք է լինի», -ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ Մոսկվային պետք է հասկացնել տալ, ինչը «մասամբ կախված է ագրեսորի վրա ճնշում գործադրելու ձեր վճռականությունից»։
«Եթե, Աստված չանի, Ռուսաստանը միջուկային աղետ առաջացնի մեր ատոմակայաններից մեկում, ճառագայթումը չի ճանաչելու պետական սահմաններ», - Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա վեհաժողովի ժամանակ հավելել է Վլադիմիր Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել ՌԴ-ի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում. Պուտին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսին «լուրջ» է գնահատել Կուրսկի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը