Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը, արխիվ

Ռուսաստանի նախագահն ու վարչապետը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին», - ասված է Վլադիմիր Պուտինի ուղերձում։

Միխայիլ Միշուստինը ևս նմանատիպ համոզմունք է հայտնել, նշելով, երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է երկու երկրների երկարաժամկետ շահերին։

Երևանում ՌԴ դեսպանությունն ավելի վաղ ևս շնորհավորել էր հայ ժողովրդին՝ հավելելով, որ Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին։

  • Հայաստանն այսօր տոնում է Անկախության 33-րդ տարեդարձը։
  • Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ ՀԱՊԿ-ի հարցով Հայաստան-Ռուսաստան լարվածությունն էլ երկու տարի չի հանգուցալուծվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ