Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում կընդունի ԱՊՀ պետությունների ղեկավարներին։
Նախքան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդու է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ հանդիպումների օրակարգում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցն է՝ 2020 թվականի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։
Երեկ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Պուտին- Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում առայժմ ծրագրված չէ։ Պարզ չէ նաև՝ արդյոք հնարավոր է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։ Հայաստանի կառավարությունից «Ազատության» այս հարցին չեն արձագանքել։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանում BRICS-ի կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորության որոշումը մնում է իրենցը, «Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները»։
«Ինչպես ասում են՝ "It's up to them" (որոշումն իրենցն է, խմբ.)»,- ասել էր Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջիկա իրադարձությունների շրջանակում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին։
Երևանն ավելի վաղ մի քանի անգամ հրաժարվել է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից։
Մոսկվայում Պուտինի մասնակցությամբ վերջին եռակողմ հանդիպումը 2023-ի մայիսին էր՝ հաջորդել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան -Ալիև թեժ բանավեճին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանությունները փաստացի մերժում են Ռուսաստանի միջնորդական առաքելությունը. մեկնաբանՓաշինյանի և Ալիևի հետ առանձին բանակցություններից հետո ԱՊՀ երկրների ղեկավարները այսօր համատեղ կլուսանկարվեն, այնուհետև կմեկնարկի խորհրդի նեղ կազմով նիստը, որը կշարունակվի ընդլայնված կազմով։
ՏԱՍՍ-ը նշում է, որ նիստը կընթանա ազատ քննարկման ձևաչափով այն հարցերի շուրջ, որոնք առավել հուզում են մասնակիցներից յուրաքանչյուրին։
Հանդիպումների արդյունքներով մի շարք փաստաթղթեր կստորագրվեն, իսկ օրը կավարտվի օտարերկրյա հյուրերի պատվին հանդիսավոր ընդունելությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ ղեկավարները Մոսկվայում են. վաղը Պուտինը հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ է մեկնել Մոսկվա, Կառավարությունից փոխանցել են, որ նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Իսկ ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստ նախօրեին մասնակցել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր նշել, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարությունների