Մատչելիության հղումներ

Միրզոյանը մեկնել է Մոսկվա, «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»


Արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ
Արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հոկտեմբերի 7-ին նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա, որը «լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու՝ բավական հագեցած օրակարգով»։

ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG