Ռուսական ուժերի բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Պոլտավայում առնվազն 41 մարդ է զոհվել, ևս 180-ը վիրավորվել են։ Այսօր այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հրապարակած տեսանյութում։
Նա մանրամասնել է, որ բալիստիկ հրթիռը հարվածել է կրթական հաստատության՝ կապի ինստիտուտի մասնաշենքին և մոտակա հիվանդանոցին։ Փլատակների տակ մարդիկ կան։
2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց ի վեր սա Ռուսաստանի ամենամահաբեր հարվածներից մեկն է Ուկրաինային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խերսոնի մարզում մեկ զոհ, մեկ վիրավոր՝ առավոտյան ռուսների հրետակոծության հետևանքով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդի շրջանում ԱԹՍ հարվածի հետևանքով հրդեհվել է եկեղեցու գմբեթը