Երեքշաբթի առավոտյան ռուսական ուժերը հրետակոծել են Խերսոնի մարզի Սադովոյե գյուղը, որի հետևանքով սեփական տան մեջ զոհվել է 67-ամյա տղամարդ։ 62-ամյա կինը վիրավորվել է։ Տելեգրամի իր էջում գրել է Խերսոնի մարզի ղեկավար Ալքսանդր Պրոկուդինը։
Ռուսական ուժերը օկուպացրել են Ուկրաինայի Խերսոնի մարզի մի մասը։ Կողմերը պարբերաբար հաղորդում են այս ուղղությամբ տեղի ունեցող հաճախակի հրետակոծությունների մասին։