Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։
«Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի», - ասված է կառույցի հայտարարության մեջ:
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր քայլերթ է անում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված իրավիճակ՝ ԱԳՆ շենքի մոտ. կան տասնյակ բերման ենթարկվածներ