Նախորդ շաբաթ Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Թեհրանը շարունակելու է աջակցել Լիբանանի հարավային շրջանները վերահսկող «Հեզբոլային» և Իսրայելի դեմ պայքարող մյուս ուժերին։
Այս մասին Փեզեշքիանը գրել է «Հեզբոլայի» առաջնորդ Հասան Նասրալային ուղղված նամակում։
«Իսլամական հանրապետությունը մշտապես աջակցել է տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունը սիոնիստական վարչակազմին։ Դիմադրության աջակցությունն Իրանի քաղաքականության հիմնաքարերից մեկն է», - ընդգծել է Փեզեշքիանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ