Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ


Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր շուրջ 200 հրթիռ և մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Reuters-ի տեղեկություններով՝ կազմակերպությունն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ երեկ, իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։

«Թշնամին չի էլ պատկերացնում, թե ինչ նոր թիրախներ ենք մենք խոցելու», - այսօր հայտարարել է «Հեզբոլա»-ի ներկայացուցիչ Հաշեմ Սաֆիեդինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG