Պետրակով. «Վաղը լավ հանդիպում է սպասվում»

«Կարծում եմ՝ վաղը լավ հանդիպում է սպասվում», - հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ֆարերյան կղզիների թիմի հետ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ:

«Այստեղ ենք ժամանել մոտ 6 ժամ թռիչքից հետո։ Ջերմաստիճանը + 3 է, Երևանում +27 էր, բավականին մեծ տարբերություն կա։ Խաղադաշտն արհեստական է, մարզման ընթացքում կհասկանանք՝ ինչպես է խոտածածկը։ Մեզ մոտ բոլորն առողջ են, ամեն ինչ լավ է։ Պատրաստվում ենք վաղվա խաղին», - ասաց Պետրակովը:

Հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն ասաց. - «Ուսումնասիրել ենք մրցակցին, վաղն ակնկալում ենք ծանր հանդիպում։ Լավ ենք պատրաստվել, գիտենք, թե ինչպես պետք է վաղը խաղանք։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք դրական արդյունքի»։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարի առաջին երկու տուրից հետո Հայաստանի ընտրանին 3 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում C դիվիզիոնի 4-րդ խմբի աղյուսակում, առաջատարը 4 միավորով Հյուսիսային Մակեդոնիան է:

Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ, հաջորդ հանդիպմանը մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային, երրորդը Ֆարերյան կղզիների ընտրանու հետ խաղն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետրակով. «Սա իմ պարտությունն էր և ամոթը»«Շատ բարդ հանդիպում է սպասվում». Հավաքականի ֆուտբոլիստները՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ սպասվող խաղի մասինՀայաստանը խոշոր հաշվով հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը