Մատչելիության հղումներ

«Շատ բարդ հանդիպում է սպասվում». Հավաքականի ֆուտբոլիստները՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ սպասվող խաղի մասին


Սկոպյեում այսօր տեղի կունենաս Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը։ Սպասվող խաղի մասին խոսել են հավաքականի ֆուտբոլիստները։

Կիասապաշտպան Վահան Բիչախչյանը
Կիասապաշտպան Վահան Բիչախչյանը

«Պատրաստ ենք խաղին լիովին ու կփորձենք առավելագույնն անել, որպեսզի կարողանանք միավորներ վաստակել այս խաղից, տրամադրվածությունը շատ լավ է, շատ մարտական է ինչպես միշտ։ Մենք մեզ շատ լավ ենք զգում, արդեն ծանոթ ենք Մակեդոնիայի հավաքականին, երկար տարիներ շատ հանդիպումներ ենք անցկացրել իրանց հետ, միշտ բախտի բերումով նույն խմբում ենք Մակեդոնիայի հետ վերջին մի քանի տարիները, դրա համար արդեն ծանոթ ենք միմյանց ու հուսով եմ՝ այսօր երեկոյան լավ հանդիպում կանցկացնենք», - ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը
Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը

Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն էլ նշեց. - «Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Մակեդոնիան լավ մրցակից է։ Բայց Ես կարծում եմ, որ մեր հավաքականն այս պահին շատ լավ մարզավիճակում է։ Սպասում եմ, որ այսօր լավ արդյունք կունենանք»։

Հարձակվող Էդգար Սևիկյանը
Հարձակվող Էդգար Սևիկյանը

«Տրամադրությունը մարտական է, դժվար խաղ է սպասվում, ուժեղ մրցակից ունենք, այդ իսկ պատճառով շատ կարևոր հանդիպում է։ Ամեն ինչ կանենք՝ արդյունավետ արդյունքի հասնելու համար», - ընդգծեց հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG