Պետդումայի պատգամավորն առաջարկում է ատոմային ռումբ պայթեցնել՝ չնայած փորձարկումների արգելքին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկ, արխիվ

Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկն առաջարկել է Ռուսաստանի տարածքում, որևէ փորձադաշտում ատոմային ռումբ պայթեցնել՝ չնայած փորձարկումների արգելքին։ Նրա կարծիքով՝ արտասահմանցի քաղաքական շատ գործիչներ մոռանում են, թե ինչ սպառնալիքներ ունի միջուկային զենքը, ուստի աշխարհին կարելի է հիշեցնել այդ վտանգի մասին։

«Պետք չէ թուլանալ։ Պետք է ինչ-որ տեղ, որևէ փորձադաշտում ատոմային պայթյուն իրականացնել։ Հիմա մեզ մոտ արգելված են ատոմային զենքի փորձարկումները։ Եթե մորատորիումը հանվի, մարդկությունը գուցե կմտածի», - Lenta.ru կայքի հարցազրույցում ասել է Ռուսաստանի իշխող կուսակցության պատգամավորը։