Ռուսաստանում այսօր մեկնարկել է մարտավարական միջուկային զենքի զորավարժությունների երրորդ փուլը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այս փուլում մշակվում են ստորաբաժանումների նախապատրաստման, օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր-Մ» հրթիռի համար միջուկային զինամթերքը ստանալու, հրթիռները նախատեսված դիրքեր գաղտնի տեղափոխելու, էլեկտրոնային արձակումների նախապատրաստական վարժանքներ։
Զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական և հարավային օկրուգները, ինչպես նաև օդա-տիեզերական ուժերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով մարտավարական միջուկային զորավարժություններ սկսելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր մայիսի 6-ին։