«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։
Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։
«Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների վրա նման սահմանափակումներ կարող են տարածվել հատկապես, եթե խոսքը թշնամական պետություն այցելության մասին է», - նշել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական երեք կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ