«Ուկրաինայում պատերազմն ավարտելու խաղաղ համաձայնագրի բաղադրիչների մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՌԴ նախագահի հետ նախատեսված հեռախոսազրույցին ընդառաջ։
Զրույցը նախատեսվում է, որ կկայանա այսօր երեկոյան։
Թրամփը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Պուտինի հետ զրույցին, քանի որ «հազարավոր երիտասարդ զինվորներ ու այլ մարդիկ են մահանում, ամեն շաբաթ կողմերը շուրջ 2500 զինվոր են կորցնում, և այդ ամենին պետք է վերջ տրվի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինը վաղը հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցը