Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով ժամանել է Ռուսաստան։
Փաշինյանը Կազանում կմասնակցի BRICS+ գագաթնաժողովին։
Նախօրեին խորհրդարանում գործադիրի ղեկավարը հայտարարել է, որ գագաթնաժողովին նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի։
Հայաստանը BRICS-ում ոչ մի կարգավիճակ չունի։
Ընդգծելով, որ Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է որդեգրել և մասնակցում է շատ տարբեր հանդիպումների, այդ թվում և BRICS-ի գագաթնաժողովին՝ վարչապետն ասել է, որ դա օգնում է «ավելի ճշգրիտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»:
Կազանում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Արդյոք Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն կամ շփումներ կունենան գագաթնաժողովի շրջանակներում, հայտնի չէ, խորհրդարանի խոսնակը չի բացառել այդ հնարավորությունը:
Գագաթնաժողովը մեկնարկել է փետրվարի 22-ին: Այսօր գագաթնաժողովի վերջին օրն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը BRICS-ի գագաթնաժողովին նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը. ինչ է սպասվում, ինչ է հայտնի