Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։
«Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չպատճառել», - X-ում գրել է Փաշինյանը։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ 28 մարդ ողջ է մնացել: Դեպքի վայրում 4 դիակ է հայտնաբերվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարեցրել է իր այցը Սանկտ Պետերբուրգ և վերադարձել Բաքու։ Ինքնաթիռի կործանման դեպքով քրգործ է հարուցվել, քննչական խումբ է ուղարկվել Ղազախստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքով քրգործ է հարուցվել, քննչական խումբ է ուղարկվել Ղազախստան