Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
Փաշինյանն այսօր է մեկնել Իրան՝ մասնակցելու Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նա արդեն հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ։ Վերջինս նշել է, որ Թեհրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Փեզեշքիանը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին