Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, այսօր Կազանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ հայկական կողմի՝ Փեզեշքիանն, իր հերթին, ընդգծել է, որ Թեհրանի համար առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով՝ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կողմ է Նախիջևան-Սյունիք ճանապարհի գործարկմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո․ ՍոբհանիԻրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ գործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում:
Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր՝ տնտեսություն, էներգետիկա, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցություն, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Հայաստանի գործադիրի ղեկավարն այսօր է մեկնել Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ժամանել է Կազան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը. ինչ է սպասվում, ինչ է հայտնի