Հայաստանի և Բելառուսի առաջնորդները վիճաբանել են ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Վեճը սկսվել է, երբ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել է, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։
«Ո՞րն է ձեր խնդիրը, շատ հեռու ե՞ք Մինսկից», - հարց է բարձրացրել Լուկաշենկոն:
Փաշինյանը պատասխանել է, թե արդեն արել է իր հրապարակային հայտարարությունը, և այն մնում է ուժի մեջ։ «Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար», - ասել է նա։
Ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարել է, թե դեռ կքննարկեն Հայաստանի դիմումը: «Ի՞նչ կա քննարկելու», - Փաշինյանի հարցին էլ նա հակադարձել է.- «Գուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք խոսել հեռակա կարգով»։ «Խնդիր չկա»,- եզրափակել է Փաշինյանը, հավելելով. - «Ես հասկանում եմ, Ձեզ մոտ գուցե նաև հեռուստացույցն է դարձել խնդիր, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում»:
Վեճից հետո Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, թե «ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի», և հրապարակել տեսանյութը.
Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լուկաշենկո․ «Հայաստանի բացակայությունը նաև ՀԱՊԿ-ին է բնութագրում»Փաշինյանը Կազանում կարճ զրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ«Մինսկի և Բաքվի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»․ Լուկաշենկո Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ երկխոսության ընդլայնման օգտին. Լուկաշենկո«Դո՛ւրս Հայաստանից». կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ Բելառուսի դեսպանության շենքինԵրևանն ու Մինսկը ետ են կանչում դեսպաններին, ՀՀ պաշտոնական այցեր Բելառուս չեն լինի«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»․ Լուկաշենկոն քննադատել է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը