Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նա ևս շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Այլ մանրամասներ ՀՀ կառավարության հաղորդագրությունում չեն նշվում:
Երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս մասնագետները սկսել են Հայաստանում վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքներըՆԳՆ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին հաղորդել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին։ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել էր մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները՝ սելավահոսքի առաջացման պատճառով։