«Փարաջանովյան թալեր»՝ Ատոմ Էգոյանին, Քևին Սփեյսիին. Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր բացվեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:

Կինոփառատոնի պատվավոր հյուրն է կրկնակի օսկարակիր, մի շարք պատվավոր մրցանակների դափնեկիր Քևին Սփեյսին, որն արժանացավ «Փարաջանովյան թալերի»: «Ոսկե ծիրան»-ի հեղինակավոր մրցանակը շնորհվեց նաև աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին:

Your browser doesn’t support HTML5

«Փարաջանովյան թալեր»՝ Քևին Սփեյսիին

«Ազատություն»-ը կարճ հարցազրույց ունեցավ Քևին Սփեյսիի հետ.

Աշխարհահռչակ Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը, Երևան, 7-ը հուլիսի, 2024թ.

«Ազատություն». - Սա Հայաստան Ձեր առաջին այցն է, այսօր ինչ-որ բան հասցրե՞լ եք տեսնել Երևանում:

Քևին Սփեյսի. - Այսօ՞ր, այսօր մի լավ ջրվել ենք, որովհետև, այո, այսօր Վարդավառ է, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ձեր մշակույթին մասնակից դառնալու։

«Ազատություն». - Լա՞վ ջրվել եք:

Սփեյսի. - Այս, ոտքից գլուխ։

«Ազատություն». - Իսկ Հայաստանի, «Ոսկե ծիրան»-ի, հայկական ֆիլմերի մասին ի՞նչ գիտեիք նախքան այստեղ գալը։

Սփեյսի. - Դե, ես այստեղ եմ սովորելու համար։ Կարծում եմ՝ նման կինոփառատոնները շատ կարևոր են, որովհետև մի հարկի տակ են հավաքում մեզ, ու մենք հավաքվում ենք պատմություններ պատմելու, իրարից սովորելու, իրար ոգևորելու համար: Այստեղ կարող եք ֆեշըն տեսնել, լրագրողների, և կինոմատոգրաֆիային աջակցելը լավագույնն է, որ այս փառատոնները կարող են անել։

Կինոփառատոնին իր մասնակցության շուրջ սկանդալի մասին հարցին Քևին Սփեյսին չպատասխանեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի ամերիկյան համալսարանը չեղարկել է Սփեյսիի հետ հանդիպումը«Ոսկե ծիրան»-ին Քևին Սփեյսիի սպասվող մասնակցությունը կրքեր է բորբոքելՔևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

Կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ կանդրադառնա Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: