Մատչելիության հղումներ

Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր


«Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին, հայտնում է փառատոնի ֆեյսբուքյան էջը։

Սփեյսին կրկնակի օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017):

Փառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-14-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG