Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Պապիկյանի այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն երկու անգամ Հայաստանում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Մեկն անցած տարվա սեպտեմբերին էր՝ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողների մասնակցությամբ, մյուսն՝ այս տարվա հուլիսին։

Հայ-ռուսական լարվածության պայմաններում հայ - ամերիկյան զորավարժությունները պարբերաբար քննադատում էր պաշտոնական Մոսկվան՝ այն մտահոգիչ համարելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. դեսպանատուն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից, հայտարարում է Կրեմլը