Ուկրաինացիների 32 տոկոսը պատրաստ է տարածքային զիջումների խաղաղության դիմաց, դեմ է 55 տոկոսը

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցումների համաձայն՝ ուկրաինացիների 32 տոկոսը պատրաստ է տարածքային զիջումների խաղաղության դիմաց։ Նախորդ հարցումների համեմատ նրանց թիվը զգալիորեն աճել է։ Մասնավորապես 2023 թվականի հարցումներով Ռուսաստանին տարածքների զիջմանը պատրաստ էր հարցվածների 19 տոկոսը։

Այնուհանդերձ մեծամասնությունը՝ 55 տոկոսը դեմ է տարածքների զիջմանը։

Վերջին հարցումներն անցկացվել են այս տարվա մայիսին և հունիսին։