Որքանո՞վ են իրատեսական Թրամփի խոստումները հայ-ադրբեջանական հարցում. Լեոնիդ Ներսիսյանի մեկնաբանությունը

«Հայկական ձայներն էր նաև ակնկալում ստանալ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարցի վերաբերյալ հանրապետական Դոնալ Թրամփի խոստումներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)

«Ազատություն». - Որքանո՞վ են իրատեսական Թրամփի նախընտրական խոստումները հայ-ադրբեջանական խաղաղությունն ապահովելու, հայերի էթնիկ զտումը դադարեցնելու մասին:

Ներսիսյան. - Մոտավորապես նույն վերաբերմունքը, ինչ որ մեկ օրում պատերազմը վերջացնելու: Բնականաբար, ինքը հայկական ձայներն էր նաև ակնկալում ստանալ, ու դա բավականին ընդունված բան է Ամերիկայում. հենց ընտրությունից առաջ 2 կողմն էլ անում է բավականին տենց պրոհայկական ինչ-որ statement-ներ, որոնք միշտ չեն հետո կատարվում: Օրինակի համար՝ կարանք հիշենք հայերի գենոցիդի հետ կապված խոստումները, որ երևի չգիտեմ, չեմ կարող ասել՝ քանի նախագահ է ընտրարշավում դրա մասին ասել, բայց նոր Բայդենի ժամանակ դա ընդունվեց, տասնյակ տարիներ տենց ամեն մեկը խոսք էր տալիս: Ստեղ էլ, դե ասելը հեշտ է, բայց հարցը բավականին բարդ հարց է լուծելու համար: Օրինակ՝ եթե խոսքը գնում է էթնիկ զտման մասին, Արցախի հետ կապված ես մի քիչ չեմ պատկերացնում՝ առանց պատերազմ Ադրբեջանի հետ ոնց ինքը կարա ստիպի, որ Ադրբեջանը հետ ընդունի էդ մարդկանց: Եթե ռեալիստիկ կողմից նայենք, մի քիչ դժվար է պատկերացնել:

«Ազատություն». - Հիմա իրավիճակը մի փոքր տարբեր է այն իմաստով, որ Բայդենի վարչակազմը դեռ շարունակելու է պաշտոնավարել և կա Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակը. խիզախ նախաձեռնության մասին է նշվում: Ստացվում է, որ սա արդեն անցյալ պատմությո՞ւն է:

Ներսիսյան. - Ինձ թվում է, որ ամենայն հավանականությամբ, այո, և Ադրբեջանը դժվար էլ որևէ որոշում ընդունի, մինչև չտեսնի Թրամփն ինչ մոտեցումներ ունի ու իրա թիմն ինչ մոտեցումներ ունի ու ով է այդ թիմում լինելու:

«Ազատություն». - Բայց Հայաստանում նաև մտավախություն է հնչում, որ եթե Թրամփն ասում է՝ «մենք չենք խառնվելու այլոց գործերին», Ադրբեջանը հարձակվելու է և միջանցք բացելու, ընդ որում, դա կարող է տեղի ունենալ հենց, ասենք, COP-ից հետո:

Ներսիսյան. - Կա տենց մտահոգությունը. նույն ժամանակ ամենակարևորը՝ որ մենք անկայունության մեջ ենք լինելու մի քանի ամիս, և նաև դա հենց Ադրբեջանը կարա օգտագործի մինչև, օրինակի համար, Բայդենն արդեն ոնց որ համարյա նախագահ չի, Թրամփը դեռ նախագահ չի, Թրամփը դեռ բոլորին չի նշանակել պաշտոններին, թիմ չունի, չգիտի ինչ է եղել էս վերջին 4 տարվա մեջ, ռեալիստիկ ասենք, ինչ փուլում է ամեն ինչ գտնվում, էդ նաև կարելի է օգտագործել: Իր ռեալ մոտեցումները մենք դեռ չգիտենք, բայց մի քիչ էլ դառը փորձ ունենք 2020 թվականի՝ էս ամեն ինչի հետ կապված: