Ո՞րն է մեր լավատեսության հիմքը, երբ ամեն զիջման դիմաց Բաքուն նոր բան է պահանջում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ տեսանելի է, որ Ադրբեջանը միտում չունի այս պահին ստորագրել որևէ փաստաթուղթ։

«Փակուղի է այն տեսանկյունից, որ Ադրբեջանը գործընթացի ընթացքում է ձեռք բերում մաքսիմալը։ Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ 21 թվականից ի վեր, որտեղ սկզբում Արցախի հարցում է նշաձողի ուշացրել, հետո այլ թեմաների շուրջ, ու նպատակը ինչ-որ թղթի ստորագրման հասնելն էր, որով իբրև Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդ գործընթացին զուգահեռ Ադրբեջանը պետական մակարդակով՝ նախագահի շուրթերից հնչեցնում է թեզեր, որով մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», որով ստեղծում է նոր խոսույթներ հետագա հնարավոր ագրեսիայի համար», - «Ազատության հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

Հոկտեմբերի վերջին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է՝ զգուշավոր լավատեսություն հայտնելով, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն, և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։

«Ո՞րն է մեր լավատեսության հիմքը, որ մտածենք, որ ինչ-որ պահի Ալիևը փոխում է, երբ որ ամբողջությամբ հակառակ գործընթացն է գնում, երբ քո ամեն զիջման դիմաց ինքը քեզանից նոր բան է պահանջում», - հարցնում է ադրբեջանագետը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.