Խամենեին Իսրայելի հարձակումն անվանել է նրանց կողմից «սխալ հաշվարկ»

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, խոսելով Իսրայելի երեկվա հարվածների հետևանքով զոհված իրանցի սպաների ընտանիքների հետ, այդ հարձակումն անվանել է Իսրայելի «սխալ հաշվարկ»:

«Իհարկե, նրանք չափազանցնում են», - ասել է Խամենեին՝ նկատի ունենալով Իսրայելի պնդումները, թե հաջողությամբ «նպատակային և ճշգրիտ» հարվածներ են հասցրել ռազմական օբյեկտներին:

«Դրանք ուռճացնելը սխալ է, բայց դրանք նվազագույնի հասցնելը նույնպես սխալ է»,- ասել է Խամենեին՝ հավելելով, որ Իրանը չի կարող պարզապես ասել՝ «դա ոչինչ էր, դա նշանակություն չունի»:

  • Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Իսրայելին դատապարտելու համար։
  • Իսրայելը երեկ ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։ Կա 4 զոհ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ հրավիրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտարարում է՝ ավարտել է գործողությունն Իրանի դեմ, Թեհրանը 2 զոհի մասին է հայտնում