Նոր մանրամասներ Կուրսկի մարզի վրա ուկրաինական ուժերի հարձակման մասին

Այսօր առավոտյան Ռուսաստանի Կուրսկի մարզը ուկրաինական կողմից ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և ցամաքային հարձակումների։ Տեղական իշխանությունների ասելով՝ ռուսական կողմում 3 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Կուրսկի մարզի վրա ուկրաինական ուժերի հարձակումը հետ մղելու համար ռուսական բանակը օդուժ է կիրառել։ Ոչնչացվել է հակառակորդի 16 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ 6 հրասայլ։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի առավոտյան ժամը 8-ին սկսված հարձակմանը ներգրաված էին ուկրաինական ուժերի 300 զինվորներ, 11 տանկ և երկու տասնյակ զրահամեքենա։

Բախումների վայր են տարվել Ռուսաստանի բանակի ռեզերվային ստորաբաժանումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարը հաստատում է Ուկրաինայի կողմից սահմանը անցնելու լուրերը