Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հաստատել է Ուկրաինայի կողմից սահմանը անցնելու փորձերի մասին լուրերը, ասելով, թե սահմանապահներն ու զինված ուժերը կանխել են սահմանի ճեղքումը։
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանամետ Տելեգրամ ալիքները հայտնել էին, որ երեքշաբթի առավոտյան ժամը 9-ի սահմաններում ուկրաինական դիվերսիոն խումբը՝ մոտավորապես 100 զինված մարդ ծանր տեխնիկայով անցել են պետական սահմանը, բայց հետ են մղվել։
Ոչ պաշտոնական լուրերով կան վիրավորներ։
Կուրսկի մարզը ենթարկվել է նաև ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։
Նահանգապետի պաշտոնակատարն ասել է, որ մարզում օպերատիվ իրավիճակը բարդ է մնում։