Ռուսական զորքերն այսօր նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին Խարկովին, ինչպես նաև հարևան Լյուբոտին բնակավայրին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ, ռուսական կողմն այս երկու քաղաքների ուղղությամբ ընդհանուր առմամբ 15 հրթիռ է արձակել։
Խարկովի մարզային վարչակազմի տվյալներով՝ հարվածների թիրախում տրանսպորտային ենթակառույցներն են եղել։ Նույն աղբյուրի համաձայն, հարվածների հետևանքով առնվազն վեց սպանված և 11 վիրավոր կա։
«Ռուսաստանցի ահաբեկիչները օգտվում են այն հանգամանքից, որ մենք բավարար թվով ՀՕՊ համակարգեր չունենք։ Դա, սակայն, ոչ թե մեր այլ աշխարհի թուլությունն է, որն արդեն երրորդ տարին է չի կարողանում արժանի պատասխան տալ ահաբեկիչներին», - իր Տելեգրամ ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ժամանել է ԽարկովԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերի նոր հարվածներից Խարկովում 8 մարդ է տուժել