Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերի նոր հարվածներից Խարկովում 8 մարդ է տուժել


Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածներին հաջորդած հրդեհ Խարկովում, 21-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածներին հաջորդած հրդեհ Խարկովում, 21-ը մայիսի, 2024թ.

Ռուսական ուժերի նոր հարվածների հետևանքով Խարկովում առնվազն ութ մարդ է տուժել, հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում և գազալցակայանում, հայտնում է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը կրակի տակ է շաբաթներ շարունակ։

Նոր հարվածները ռուսական կողմը չի մեկնաբանել։ Անկախ աղբյուրները պատերազմի պայմաններում չեն կարող ինքնուրույն ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները:

XS
SM
MD
LG