Նեթանյահուն կոչ է անում «մերձավորարևելյան ՆԱՏՕ» ստեղծել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցած գիշեր Վաշինգտոնում ամերիկյան Կոնգրեսի անդամների առջև հնչեցրած ելույթում կոչ է արել Իրանի դեմ համատեղ պայքար մղելու համար Հյուսիսատլանտյան դաշինքի մերձավորարևելյան տարբերակը ստեղծել։

«Իրանի գործողություններին հակազդելու համար Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պետք է ռազմական դաշինք ստեղծեն։ Դրան կարող են միանալ նաև արաբական պետությունները», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նրա խոսքով՝ նորաստեղծ միավորումը կարող է «Աբրահամի դաշինք» կոչվել՝ Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև կնքված «Աբրահամի պայմանագրերի» նմանությամբ։