Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցել է Բաքվի «ռազմավարի պուրակ», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը «ռազմավարի պուրակում» «ուսումնասիրել է հակառակորդից գրավված» զինտեխնիկան։
44-օրյա պատերազմից անմիջապես հետո բացված այս պուրակում բացի հայկական զինուժից գրավված զինտեխնիկայից, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը խնդրահարույց էր համարել այդ պուրակի ստեղծումը և Ալիևի վարչակազմից պահանջել հեռացնել ազգային ատելության և խտրականության տարրեր պարունակող ցուցանմուշները։