Մատչելիության հղումներ

Ադրբեջանն Աղդամում «Օկուպացիայի և հաղթանակի» թանգարան է կառուցում


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանի կառավարությունը Աղդամում «Օկուպացիայի և հաղթանակի» թանգարան է կառուցում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Լրատվամիջոցի հետ զրույցում նախագահ Իլհամ Ալիևի հատուկ խորհրդական Ֆաիգ Հաջիևը տեղեկացրել է, որ այդ թանգարանի կառուցման համար օգտագործվելու են «Աղդամի ավերված շենքերի քարերը»։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ թանգարանից բացի, Աղդամում նաև բնակելի թաղամաս է նախատեսվում կառուցել՝ 846 բնակարանից բաղկացած։

44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները Բաքվում «ռազմավարի պուրակ» են կառուցել, որտեղ ներկայացված են հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։ Ամիսներ առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել էր հեռացնել պուրակի որոշ ցուցանմուշներ, որոնք ազգային ատելության և խտրականության տարրեր են պարունակում։ Ադրբեջանի կառավարությունը վստահեցրել էր, թե կատարել է այդ պահանջը, սակայն սեպտեմբերին ադրբեջանական աղբյուրները, այդ թվում՝ ԱՊԱ գործակալությունը, հայտնել է, որ Ստեփանակերտից նոր «ցուցանմուշներ» են տեղափոխվել այդ պուրակ, և «մարդիկ այցելում են դիտելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG