Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանելով Կիև Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել։
«Հակամարտությունը լուծելու ուղի կարելի է գտնել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Եվ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու շարժվենք այս ուղղությամբ։ Երկու կողմն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ելք փնտրեն այս ճգնաժամից», - Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետը։
«Ուզում եմ վստահեցնել, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դեր ստանձնել դեպի խաղաղություն տանող ցանկացած փորձում։ Եվ եթե ես անձամբ կարողանամ որևէ դեր խաղալ, ես դա կանեմ, վստահեցնում եմ ձեզ որպես ընկեր», - ասել է Մոդին։
Սա Հնդկաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։ Մեկուկես ամիս առաջ Նարենդրա Մոդին Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել, որ պատերազմը չի կարող խնդրի լուծում լինել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանի վարչապետը ժամանել է Կիև