Չորեքշաբթի օրը, Մոսկվայի Նագատինո շրջանի դատարանում մեկնարկել է ռուսաստանցի չորս լրագրողների՝ Անտոնինա Ֆավորսկայայի, Սերգեյ Կարելինի, Արտյոմ Կրիգերի և Կոնստանտին Գաբովի դատավարությունը։
Լրագրողներին մեղադրում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմից հիմնադրված և Ռուսաստանի իշխանությունների կողմից ծայրահեղական կառույց հռչակված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (ФБК) հետ համագործակցության մեջ։
Լրագրողներին մինչև վեց տարվա ազատազրկում է սպառնում։ Դատական առաջին նիստը ընթացել է փակ դռների հետևում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նավալնիին հնարավոր է թունավորել են»․ The Insider