Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կմասնակցի նաև Հայաստանի դեսպանը

Վաղը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստ, որին կմասնակցի նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԽ քարտուղարության պաշտոնական հաղորդագրությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նիստը կնախագահի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որը, աղբյուրի համաձայն, «կներկայացնի միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը», «կտեղեկացնի ԱՊՀ-ում մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքների մասին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պուտինին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայտարարում է՝ Մոսկվան կշարունակի քայլերը հայ-ադրբեջանական կարգավորման համար