Մոսկվայի դատարանն այսօր ձերբակալության օրդեր է տվել «Վեսնա» երիտասարդական շարժման ևս երկու անդամների, որոնք հրապարակայնորեն դատապարտել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Մակար Դյակոնովին և Վլադիսլավ Սորվենկովին մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական խմբավորում կազմակերպելու համար։
Սորվենկովը նաև մեղադրվել է Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տվյալներ տարածելու, նացիզմի վերականգնման և այլ ենթադրյալ հանցագործությունների մեջ:
Անցյալ շաբաթ մոսկովյան դատարանը նման մեղադրանքներով ձերբակալության օրդեր էր տվել «Վեսնա»-ի երկու ակտիվիստների՝ Լև Գյամերի և Գլեբ Կոնդրատևի նկատմամբ: Ռուսաստանի իրավապահ համակարգի թիրախում հայտնված անձինք լքել են Ռուսաստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի դատարանը ձերբակալելու օրդեր է տվել «Վեսնա» շարժման երկու անդամների