Մոսկվայի դատարանը ձերբակալության օրդեր է տվել «Վեսնա» (Весна) երիտասարդական շարժման երկու անդամների՝ ծայրահեղական խմբավորում կազմակերպելու, Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տվյալներ տարածելու, հակակառավարական գործունեության կոչերի և անցյալի ռազմական փառքն անարգելու մեղադրանքով:
Լև Գյամերը և Գլեբ Կոնդրատևը այլևս Ռուսաստանում չեն: Գյամերը նախկինում ղեկավարում էր Ալեքսեյ Նավալնիի թիմը Կրասնոդարում: