Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է ամերիկյան արտադրության АТАCMS տիպի բալիստիկ հրթիռներով Բրյանսկի մարզին հասցված հարվածների մասին տեղեկությունները։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ ուկրաինական զորքերը վեց հրթիռ են արձակել, որոնցից հինգը ոչնչացվել են, մեկը՝ վնասվել։
«Հարվածների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան, հրթիռներից մեկի բեկորների անկման հետևանքով զորամասի տեխնիկական տարածքում հրդեհ է բռնկվել, այն արագորեն մարվել է», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
"РБК-Украина" գործակալությունը հաղորդել է, որ անցած գիշեր ուկրաինական զորքերն ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին, թիրախում են եղել Բրյանսկի մարզի Կարաչյով քաղաքում գտնվող զինապահեստները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ «նախանշված թիրախները հաջողությամբ խոցվել են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Կիևն առաջին հարվածն է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին»․ "РБК-Украина"Վաշինգտոնը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքին․ ԲորելԸստ արևմտյան լրատվամիջոցների՝ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին