Կիրակի Մոլդովայում նախագահական ընտրություններ են։ Ընտրություններին զուգահեռ քաղաքացիները մասնակցում են Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ։
Բրյուսելը Քիշնևին պաշտոնապես շնորհել է դաշինքի թեկնածու անդամի կարգավիճակ։ Մինչև այժմ անցկացված հարցումներով ընտրողների կեսից ավելին կողմ է Եվրամիությանը Մոլդովայի անդամակցությանը։
Նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն:
Քիշնևում հավանական են համարում ընտրությունների երկրորդ փուլը։ Ինտրիգն ավելի շատ վերաբերում է հնարավոր հետընտրական զարգացումներին։
Երկրորդ փուլ դուրս գալու շանսերը վերագրում են երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, որին աջակցում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը։ Նրա առաջնորդը՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, չառաջադրվեց, բայց կոչ արեց իր համախոհներին քվեարկել Ստոյանոգլոյի օգտին։
Ինչպես Դոդոնը, այնպես էլ Ստոյանոգլոն մի քանի գործերով գտնվում է քրեական հետախուզության մեջ, իսկ մյուսներով՝ դատավարության մեջ: Նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի և պետական դավաճանության մեջ, նախկին գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեջ։ Երկուսն էլ պնդում են, որ իրենց գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայում, ըստ իրավապահների, պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում